05/10/2017 22:35
Լևանդովսկին հեթ-տրիկ ձևակերպեց և Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման 2-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Կամիլ Գրոսիցկին։ 18-րդ րոպեին լեհերի ավագ Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 7 րոպե անց արձանագրվեց երրորդ գոլը։
Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը ոտքով հետփոխանցում կատարեց դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, վերջինս էլ գնդակը որսաց ձեռքերով: Արդյունքում նշանակվեց ազատ հարված և Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ:
Հանդիպման առաջին կեսի վերջին րոպեներին Հովհաննես Համբարձումյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո լեհերը խփեցին ևս 3 գնդակ․ աչքի ընկան Յակուբ Բլաշչիկովսկին, Ռաֆալ Վոլսկին և հեթ-տրիկ ձևակերպեց Լևանդովսկին։
Այս հաղթանակից հետո Լեհաստանի ընտրանին ունի 22 միավոր և գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը, որն արդեն զրկվել է Մունդիալի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, 6 միավորով 5-րդ տեղում է: