06/10/2017 10:30
Սամվել Ալեքսանյանը սկսել է գարեջուր ներմուծել. ՀԺ
Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է ստեղծել։ Վերջինիս ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի է հանվել գարեջրի նոր տեսականի, որոնք Հայաստան են ներկրում Ալեքսանյանի անվան հետ կապվող երկու ընկերությունները։
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն սկսել է ներմուծել «Օչակովո» ռուսական արտադրության գարեջրի տեսականին։ Վաճառքի են հանվել «Օչակովո» և «Ժիգուլևսկոյե» անվանումները կրող գարեջրեր։ Բացի այս, երկու տեսակից Ալեքսանյանի ընկերությունը՝ «Նատալի ֆարմը», ներկրում է վրացական «Զեդազենի» տեսակի գարեջուրը։