06/10/2017 20:24
«Բարսելոնը» Ինյեստայի հետ մինչև նրա կարիերայի ավարտը պայմանագիր է կնքել
«Բարսելոնից» հայտարարել են թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, հայտնում է Sports.ru-ն:
Կատալոնական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստի հետ անժամկետ պայմանագիր է կնքել մինչև նրա կարիերայի ավարտը:
Ինյեստան 1996 թվականից է հանդես գալիս «Բարսելոնում», երբ 12 տարեկանում տեղափոխվել է կապտա-նռնագույնների ակադեմիա:
Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում 639 հանդիպում է անցկացրել. սա կատալոնացիների պատմության մեջ երկրորդ ցուցանիշն է:
Լիոնել Մեսսիի հետ Ինյեստան կիսում է «Բարսելոնայի» ռեկորդը նվաճած տիտղոսների քանակով` 30-ական: