06/10/2017 09:33
Գեղամյանը պատրաստ է ներողություն խնդրել Փաշինյանից. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթն անդրադառնալով երեկ ԱԺ-ում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին գրել է, թե որոշ տեղեկություններով՝ Գեղամյանը չի կարողանում մարսել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ իր խայտառակությունը, և երեկվա պոռթկումն ուղիղ կապ ունի դրա հետ։
«Մամիկոնիչը երեկ երեկոյան պատգամավորների նեղ շրջանակին ասել է, թե պատրաստ է ներողություն խնդրել Նիկոլից, բայց վախենում է, որ Մոսկվան «բռունցքներով» կհարձակվի իր վրա ու ինքն էլ տակից չի կարողանա դուրս գալ», - գրել է թերթը։