06/10/2017 09:44
ԱԺ աշխատակազմը պնդում է, որ իր աշխատանքը կանոնակարգաված է դարձել. «Իրատես»
«Իրատես»-ում կարդում ենք. «Այս նստաշրջանում պատգամավորների համար նորամուծություն է արվել. դահլիճում նստած կկարողանան իրենց աշխատասենյակի համակարգիչներից օգտվել: Այսինքն՝ նիստերի դահլիճի և պատգամավորների աշխատասենյակների համակարգիչները միացված են իրար, առանց ելումուտ անելու պատգամավորը կարող է աշխատասենյակի համակարգչի նյութերից օգտվել, իրեն անհրաժեշտ նյութերը հենց դահլիճում տպելու հրաման տալ:
Ի դեպ, վերջին շրջանում ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները պնդում են, որ բավական կանոնակարգված է դարձել իրենց աշխատանքը, մաքրությունը խիստ վերահսկողության տակ է»: