06/10/2017 10:09
«Ելք»-ն ընդունում է Հանրապետականի մարտահրավերը. Նիկոլ Փաշինյան
Հանրապետական խմբակցության կողմից երեկ խորհրդրանում տեղի ունեցած միջադեպին համարժեք արձագանք չի եղել, խորհրդարանում վարման կարգով ելույթի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ ինքը ծանուցել է Գեղամյանի հետ եղած միջադեպի մասին՝ ընդգծելով, որ Հանրապետականի կողմից լռությունը կարող է նշանակել, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր քաղաքական գործընթացի սկիզբ է դրվում։
«Եթե սա մարտահրավեր է «Ելք» դաշինքին և նրա ընտրողներին, արձանագրենք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը», - նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Արտաշես Գեղամյանը բանավիճել էին նիստերի դահլիճում, ինչին հաջորդել էր ծեծկռտուք՝ ԱԺ միջանցքում: «Ելք» խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով, հայտնել էր, որ Ա. Գեղամյանն իրեն բռունցքներով հարվածել է: