06/10/2017 17:05
Փոխվել է Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վալերի Գևորգյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Իվան Ավանեսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վալերի Գևորգյանին նրա գործունեության համար: