06/10/2017 17:44
Ռիկարդու Կարվալիուն հարկերից խուսափելու համար դատապարտվել է 7-ամսյա ազատազրկման
«Չելսիի» և «Ռեալի» նախկին պաշտպան Ռիկարդու Կարվալիուն դատապարտվել է 7-ամսյա ազատազրկման, փոխանցում է Sports.ru-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը մեղադրվում է 2010-ից 2013 թվականը հարկեր վճարելուց խուսափելու համար: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս մադրիդյան ակումբում:
Դատախազը 39-ամյա ֆուտբոլիստի համար պահանջել է մեկ տարվա ազատազրկում և 300 հազար եվրո տուգանք, սակայն դատարանը դատապարտել է նրան 7-ամսյա ազատազրկման և 142 822 եվրո տուգանքի:
Դատարանը գնահատել է նրա լիարժեք խոստովանությունը: Բացի այդ, 545 981 եվրոյի չափով ամբողջ գումարը մարվել է: