06/10/2017 23:01
Կովկասի ամբողջական ինտեգրումը ԵԱՏՄ կօգնի կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Պուտինի խորհրդական
Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը և Կովկասի ինտեգրումը այդ միության մեջ կօգնի կարգավորել ամենադժվար քաղաքական խնդիրները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ասաց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։
«ԵԱՏՄ-ի ինտեգրումը՝ բնական գործընթաց է։ Մենք միասին կառուսել ենք ռուսականկայսրությունը, սովետականը և կարող ենք միասին կառուցել մեր ապագան հարյուր տարվա համար», - Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց է Ս.Գլազևը։
Նրա խոսքով, ՌԴ նախագահի առաջարկած եվրասիական գործընկերության նախագիծը՝ բարեկամ երկրների միավորման տարբերակ է, որի պարագայում հարգվում է միմյանց սուվերենությունը։
«Դա կամավոր միավորում է, չկա պարտադրանք, ինչպես Եվրամիության դեպքում է։ Եթե չլիներ ամերիկյան միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին՝ ապա այդ երկիրը կլիներ ԵԱՏՄ կազմում և կունենար ոչ թե 30 տոկոսի ՀՆԱ անկում, այլ 10 տոկոսի աճ։ Նույնը վերաբերվում է նաև Կովկասին։ Եթե մենք Կովկասում ուզում ենք ունենալ խաղաղություն, համագործակցություն, որոնք կօգնեն լուծել քաղաքական խնդիրները, ապա պետք է ամբողջ Կովկասը ինտեգրել ԵԱՏՄ կազմում», - նշեց ՌԴ նախագահի խորհրդականը։
Հարցին՝ արդյոք նա նկատի ունի նաև ղարաբաղյան հակամարտությունը, Ս.Գլազևը պատասխանեց. «Այդ թվում»։
Նրա խոսքով, միասնական տնտեսական տարածքը, երբ գործում են ընդհանուր տնտեսական շահեր, հնարավորություն է ստեղծում լուծել անլուծելի թվացող խնդիրներ։