06/10/2017 15:54
Առկա լարվածությունը որևէ հիմք չի տալիս լավատեսորեն վերաբերվելու ղարաբաղյան կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)
Անզեն աչքով էլ երևում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բարդ շրջան է, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Այն լարվածությունը, որ վերջին ժամանակահատվածում առկա է, ամենացայտուն կերպով արտահայտվեց ապրիլյան պատերազմի ընթացքում, և այդ բոլորը որևէ հիմք չեն տալիս լավատեսորեն վերաբերվելու բուն կարգավորման գործընթացին», - ասաց Շավարշ Քոչարյանը։
Նա նշեց, թե այդ տեսակետից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրության կենտրոնում է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և ռազմական գործությունների վերսկսման թույլ չտալը։