06/10/2017 14:37
Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ միջնորդները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցեր (Տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։