06/10/2017 14:46
Հրաչյա Ռոստոմյանը մարզական կոչումներ է շնորհել հունա-հռոմեական ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոններին
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ» կոչումն է շնորհել հունա-հռոմեական ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանին և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի արծաթե և բրոնզե բազմակի մեդալակիր Տիգրան Կիրակոսյանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությւոնը:
Նախարարը շնորհավորել է մարզիկներին մարզական բարձր կոչմանն արժանանալու համար և շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրի պատիվը միջազգային մրցաշարերերում բարձր պահելու, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը հնչեցնելու և հայոց եռագույնը ծածանեցնելու համար:
«Յուրաքանչյուրս մեր ոլորտում պարտավոր ենք ծառայել մեր հայրենիքին և աշխատել մեծ նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության», - ասել է նախարարը:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին մշտապես իրենց կողքին լինելու և իրենց աշխատանքը գնահատելու համար: