06/10/2017 11:35
Ֆուտբոլի նորմալ թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից 1 միլիոն դոլար է պետք. Էդուարդ Շարմազանով
Ռուբեն Հահրապետյանը տարիների ընթացքում ազնիվորեն ծառայել է հայկական սպորտին« լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նրա անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերերում:
Պարոն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, երբ Սլովակիային հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը: Իր ՀՖՖ նախագահ եկած ժամանակահատվածում նա ամեն ինչ աչել է, որ ֆուտբոլն ունենա լավ պայմաններ։ Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի՞, իրենց փոխարեն խաղա՞, ինչ է», - նշեց նա։
Վեջինս հույս հայտնեց, որ 2020 թվականին Հայաստանի հավաքականը կարող է համախմբվել և ավելի լավ արդյունք ցուցաբերել։
«Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանինն էլ կարող էր 1:6 պարտվել», - ասաց նա։
Խոսելով ֆուտբոլի հավաքականի վիճակի բարելավման մասին՜ Շարմազանովն ասաց, որ դա կապված է մեծ ֆինանսների հետ
«Ֆուտբոլի նորմալ թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից 1 միլիոն դոլար փող է պետք», - ասաց նա։