07/10/2017 09:49
Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ. «Հրապարակ»
Ազգային դիմադրության ճակատ նախապատրաստողների շրջանակում մեծ հույսեր կան, որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հնարավոր է գալիք շաբաթ մասնակցի Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզում նախապատրաստելու հավաքին. գրել է «Հրապարակ»-ը:
«Տեղեկություններ կան, որ նրան օրերս զանգել է դիմադրության ճակատի կազմակերպիչներից մեկը և հայտնել Սեֆիլյանի առաջարկի մասին։ Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ երկրում չէ, կվերադառնա մոտ մեկ շաբաթից։ Նա ասել է, որ նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ, կվերադառնա՝ կզրուցեն», - հավելել է թերթը։