07/10/2017 09:53
Վարչապետը լարված հարաբերությունների մեջ է Տիգրան Սարգսյանի հետ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային խորհրդաժողովին։ Կարեն Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ նա առանձնապես լուրջ չի վերաբերվում Արա Աբրահամյանին։
«Պարզվում է, սակայն, որ վարչապետը լարված հարաբերությունների մեջ է այդ խորհրդաժողովին մասնակցող ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ», - գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։