07/10/2017 10:02
Առողջապահության նախարարության դեմ բողոքի նոր ալիք է հասունանում. «Ժողովուրդ»
Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում։ Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել է բանակցել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ՝ սակագների վերանայման հարցով, չի իրականացրել խոստումը, փոխարենը որոշել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գները իջեցնելու մասին խոսքը չէր գնում։ Խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք։ Եվ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»։
Սուբսիդիաներն էլ հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Կարևորը անհայտ «էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ չնեղանա։