07/10/2017 13:31
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ամփոփել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումները
Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ընդունել է Արցախի իր պաշտոնակցին՝ Մասիս Մայիլյանին, Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Մասիս Մայիլյանի առաջին պաշտոնական այցն է, որի կապակցության Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:
Արտգործնախարարներն արծարծել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
FM #Nalbandian meets #Artsakh FM #Mayilyan on his first visit to #Armenia after appointment. pic.twitter.com/QMHw6DeBps
— Tigran Balayan (@tbalayan) 7 October 2017