07/10/2017 16:12
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են վերականգնել Ղարաբաղի շուրջ բանակցությունները. ԵԱՀԿ Մինսկի խումբ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Միջնորդներն ընդգծել են, որ հանդիպել են երկու պետությունների նախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար:
«Երկու նախագահներն էլ հակամարտության խաղաղ լուծման համար բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել: Սպասվող գագաթաժողովի մասին տեղեկատվությունը կհրապարակեն համապատասխան կողմերը մոտ ապագայում», - ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ: