09/10/2017 14:08
Արցախի պաշտպանության նախարարը հիվանդանոց տեղափոխվել է պրոֆիլակտիկ ստուգման
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել պրոֆիլակտիկ ստուգման, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն Համլետ Հայրապետյանը:
«Լևոն Մնացականյանը իմ պացիենտն է և այսօր հիվանդանոց է տեղափոխվել պլանային ստուգման: Որևէ խնդիր չկա», - ասաց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Մնացականյանը մեկ օր կմնա հիվանդանոցում, անհրաժեշտ ստուգումները կանցնի և դուրս կգրվի հիվանդանոցից: