09/10/2017 19:45
Կայացել է աշխարհի ակումբային առաջնության-2017-ի վիճակահանությունը
Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը, որը տեղի կունենա այս տարի Ադու-Դաբիում, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Championat.com-ին:
Մրցաշարին կմասնակցեն ՖԻՖԱ-ի 6 կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողները, ինչպես նաև ԱՄԷ-ի չեմպիոն «Ալ-Ջազիրան»:
Գործող տիտղոսակին «Ռեալը» կխաղա միանգամից կիսաեզրափակիչ փուլից: Նրա մրցակիցը հայտնի կդառնա դեկտեմբերի 9-ին` այն բանից հետո, երբ «Ալ-Ջազիրա»-«Օքլենդ Սիթի» զույգի հաղթողը կխաղա Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ:
Քառորդ եզրափակչի մյուս խաղում կխաղան «Պաչուկան» և Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթողը: Հաղթողը դեկտեմբերի 12-ին կիսաեզրափակչում կմրցի Լիբերտադորեսի Գավաթի հաղթողի հետ:
Եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը կկայանան դեկտեմբերի 16-ին: