09/10/2017 17:04
Դավիդ դե Խեան հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում
«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Sport.es-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
26-ամյա իսպանացուց բացի ՊՍԺ-ի շորթ-լիստում ընդգրկված է նաև «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Վերջինս այս ամառ երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ մինչ 2020/21 մրցաշրջանը:
Նշենք, որ Դավիդ դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիացիները բանակցություններ են վարում դարպասապահի հետ` պայմանագիրը երկարաձգելու շուրջ: