09/10/2017 14:30
Հայ մարզիկը կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը
Հոկտեմբերի 8-ին Թաիլանդում անցկացվել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Սարգսյանը, անցկացնելով 5 մենամարտ, գրավել է 2-րդ հորիզոնականը, տեղեկացնում են Երիտասարդության և սպորտի նախարարությունից:
Ըստ աղբյուրի, մրցաշարի մեկնարկից առաջ ճապոնացի վարպետների կողմից անցկացվել են սեմինար-պարապմունքներ, որոնց մասնակցել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: