09/10/2017 13:34
Հայաստանի հավաքականի պարտությունների համար մեղավոր է նաև Ռուբեն Հայրապետյանը. Մարկոս Պիզելի (Տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը անընդմեջ չորս պարտությունից հետո Ղազախստանի դեմ հանդիպմանը ոչ ոքի՝ 1:1 արդյունքով ավարտեց ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում:
Խաղից հետո Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին հայտարարել է, որ հավաքականի պարտությունների համար մեղավոր է ինքը, նաև բոլորը, փոխանցում է «Vivaronews»-ը: Նա ասել է, թե վատ է զգում, որ չի կարողանում վատառողջության պատճառով կանգնել թիմի կողքին և խաղի կեսից դուրս է եկել:
«Մենք պետք է գոնե 90 րոպե նույն մակարդակով ֆուտբոլ խաղայինք», - ասել է Պիզելին:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր խաղերը Պիզելին «շատ վատ» է գնահատել: «Արդեն չենք կարա խաբենք. Բոլորն են մեղավոր. Ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, Վարուժան Սուքիասյանը մեղավոր է: Մենք, որպես թիմ, շատ վատ ենք խաղացել», -հայտարարել է Պիզելին: