09/10/2017 20:19
Մարկոս Պիզելլի. Հարցազրույցի ընթացքում իմ ասածներն աղավաղվել են (Տեսանյութ)
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում տարածել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի պարզաբանումը ավելի վաղ տված իր հարցազրույցում հնչեցված մի քանի հայտարարությունների կապակցությամբ
«Հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում հավաքականի ելույթներին: Ցավոք, լրատվամիջոցի ներկայացուցիչները, սխալ էին հասկացել Մարկոսի՝ հայերենով հնչեցրած մտքերը՝ հարցազրույցը վերնագրելով «Մարկոս Պիզելլի. «Այս ամենի մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է»»:
Հետագայում, www.vivaronews.am-ը, հասկանալով, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, փոխել էր վերնագիրը, սակայն մի շարք մարզական և քաղաքական լրատվամիջոցներ արդեն հասցրել էին տարածել Մարկոսի հարցազրույցը հենց այդ վերնագրով՝ Մարկոսին վերագրելով մտքեր, որոնք նա չէր հնչեցրել: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ՀՖՖ պաշտոնական կայքը կապ հաստատեց Մարկոս Պիզելլիի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել իր կողմից հնչեցված մտքերը», -նշված է ՀՖՖ կայքում:
Մարկոս Պիզելլի պարզաբանումըտեսանյութում՝