09/10/2017 14:21
Պիռլոն կարող է ընդգրկվել Կոնտեի մարզչական շտաբում «Չելսիում»
38-ամյա իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն չի բացառել, որ ապագայում կարող է ընդգրկվել իր հայրենակից Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբում «Չելսիում», փոխանցում է Championat.com-ը:
Ավելի վաղ, Պիռլոն հայտարարել էր, որ «Նյու-Յորք Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո` 2017 թվականի դեկտեմբերին, կավարտի ֆուտբոլիստի կարիերան:
«Ես դեռևս չգիտեմ, թե ինչպես կդասավորվի իմ ապագան: Դեկտեմբերին ես կվերադառնամ Իտալիա: Ինչ վերաբերում է Կոնտեի օգնականի պաշտոնին, ապա հիմա շատերն են խոսում այդ մասին: Ես այդ մասին ունեմ իմ գաղափարները, բայց ինձ ժամանակ է անհրաժեշտ որոշում կայացնելու համար», - Պիռլոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
«Միլանի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը, հիշեցնենք, 2015 թվականի ամռանն է միացել «Նյու-Յորք Սիթիին»: Պիռլոն, ով 116 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, 6 անգամ դարձել է Ա Սերիայի հաղթող, երկու անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը: