«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում՝ Վենետոյի նահանգապետի բարձր հովանու ներքո

11/10/2017 11:45

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում՝ Վենետոյի նահանգապետի բարձր հովանու ներքո


Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը կազմակերպվել էր Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն Orietta Trevisanato Zampieri-ի, տեղեկացնում է Artsakhpress.am-ը:

Այդ առիթով ֆիլմի ստեղծագործական կազմից Իտալիա էին ժամանել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը, ամերիկյան թիմից՝ գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, իսկ դերասանական կազմից՝ գլխավոր կերպար կերտած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։ Ցուցադրությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, կինոոլորտի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ։ Ցուցադրությունը խոստումնալից էր, քանի որ հիմնական նպատակը, այն է՝ Իտալիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի տարածումը, դիստրիբյուցիայի կազմակերպումը, դրական արձագանք ունեցավ, որի ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են։

Ցուցադրությանը հաջորդեց կոկտեյլ երեկոն, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, հնչող կարծիքները շատ դրական էին և հագեցած գովեստի ու շնորհակալության խոսքերով։ Ջիվան Ավետիսյանն այս առումով առանձնացնում է հնչեցված մի կարծիք, որին անդրադարձել էին իտալացիներից շատերը․

«Աբգարի և աղջկա փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապաստան են գտնում ավերակ շինությունում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրույց են ունենում, նրանք խոսում են միմյանց հետ, կիսվում իրենց ապրած դժվարություններով, խոսում կյանքի փիլիսոփայության մասին, և Աբգարն էլ այդ ժամանակ իրեն հուզող մտքերն է արտահայտում՝ «Տեսնես ազգ կա՞ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի հարգանքը դեպի հայ ազգն ու հայ ժողովուրդը,- կիսվում է Ջիվան ավետիսյանը,- Նույնիսկ այսպիսի ապրումների մեջ՝ հայն ունակ է խոսել համամարդկային արժեքների մասին, որը վեր է ամեն ինչից։ Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապես, հուզել է մեզ»,- նման ձևով իրենց կարծիքն են արտահայտել իտալացիները։

«Վենետիկի կինոփառատոնն այն եզակիներից է, որ գնահատում է արտհաուսը, կարևորում և ընդունում պարզ, մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմերը, և պատահական չէ, որ հենց իտալական կինոփառատոնի շրջանակներում՝ նման բարձր մակարդակով՝ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո, «Վերջին բնակիչը» ֆիլմը հնարավորություն ունեցավ ցուցադրվելու: Առաջին զգացողություններն աննկարագրելի են, ես երջանիկ եմ, որ իմ ֆիլմը, որը ես համարում եմ նաև հայ ժողովրդինը, կարողանում է ապրել մեր սահմաններից դուրս և պատվով ներկայանալ այսպիսի հեղինակավոր կինոփառատոններում։ Մեծ հույս ունեմ, որ այս ցուցադրությունը խթան կհանդիսանա հայ-իտալական համագործակցության շարունակականության համար, հնարավոր կդառնա ֆիլմի դիստրիբյուցիան Իտալիայում, և այն կցուցադրվի նաև Իտալիայի կինոթատրոններում։ Սպասումները մեծ են», - ասաց ռեժիսորը։

Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնպես կարևորեց «Վերջին բնակիչը»՝ որպես միջազգային արտադրություն։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը շեշտադրեց նաև Սփյուռքի դերը նման հայկական ֆիլմերի խրախուսման գործում։

«Սրանք հայկական կինոյի զարգացման քայլեր են, որոնք ծառայելու են սերունդներին. տասը, տասնհինգ տարի հետո, երբ որևէ հայ կինոռեժիսոր հայտնվի հեղինակավոր մի կինոփառատոնում կամ կինոշուկայում, արդեն կլսի՝ «այո, հայկական կինեմատոգրաֆիային ծանոթ ենք, ոչ միայն լսել ենք, այլ նաև՝ տեսել և ոգեշնչվել», և ոչ թե հակառակը, որը ես լսել եմ հաճախ»,- անկեղծանում է Ջիվան Ավետիսյանը։

Հատկանշական դարձավ «Վերջին բնակիչը» ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի համար, քանի որ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի հրահանգով կազմակերպվել էր ընդունելություն։ Ֆիլմի թիմին ընդունեց նահանգապետի առաջին տեղակալ Cristiano Corazzari-ն։ Հրավիրվել էին նաև Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը։ Դեսպանն իր խոսքում ներկայացրեց հայկական մշակույթը, կարևորեց այս համագործակցությունը, նման հայկական ֆիլմերի անհրաժեշտությունը, Վենետոյի նահանգապետի աջակցությունն ու խրախուսանքը՝ այդպիսի միջոցառումների կայացման գործին։

Մինաս Լուրյանն իր խոսքում ներկայացրեց հայերի դարավոր ժառանգությունը, կարևորեց հայ- իտալական բարեկամությունը, վենետիկյան հայերի ներդրումը Վենետիկի թե՛ առևտրային, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական ոլորտներում: Նա նշեց, որ Ջիվան Ավետիսյանն էլ իր հերթին է հայկական կինոյի ոլորտում մեծ ներդրում կատարում՝ համախմբելով վենետիկցիներին և տեղի հայերին հայ ժողովրդի և նրա պատմության շուրջ։

Ռեժիսորն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։

«Ֆիլմը մեր մասին է․ կոնֆլիկտներն աշխարհում շատ են և այդպիսի դեպքերը կարող են պատահել երկիր մոլորակի ցանկացած անկյունում, ցանկացած ժողովրդի հետ։ Վստահ եմ՝ Վենետիկի ժողովուրդը նույնպես մեզ կհասկանա, որովհետև Վենետիկը ևս անմասն չի մնացել պատերազմներից։ Շնոհակալ եմ նահանգապետին՝ հույս և հավատ ներշնչելու համար։ Դա ոգեշնչում է, որպեսզի մենք, որպես խաղաղության մարտիկներ, կարողանանք միասնական ուժով շարունակել մեր ճանապարհը և, պատմելով Արցախի մասին, խաղաղություն քարոզենք», - ավելացրեց Ջիվան Ավետիսյանը:

Ավարտին կայացավ նվերների փոխանակման արարողություն՝ ի նշան հարգանքի և բարեկամության։ Ջիվան Ավետիսյանը նահանգապետին նվիրեց գորգ՝ «Ղարաբաղ կարպետից»՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։ Նա նշեց, որ այդ գորգը ստեղծվել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին և այսօր էլ կյանքի և ազատության կռիվ են տալիս սահմանին։ «Սա ուղակի գորգ չէ հայերեն տառերով, այլև՝ նրա մեջ ամփոփված է հայ կանանց ուժը, էներգիան, նվիրումը, հաղթանակի, ազատության և խաղաղության ձգտումը։ Այս գորգի մեջ կա կյանք՝ ստեղծված այդ կանանց աշխատանքով»,- ասաց Ջ. Ավետիսյանը։

Կայացավ «Վերջին բնակիչը» ֆիլմի վերաբերյալ մամլո ասուլիս, որին ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, հայկական արմատներ ունեցող իտալացի հայտնի գրող Անտոնի Արսլանը։

Դեսպանը, կրկին ներկայացնելով ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը, խոսեց ֆիլմի կարևորության մասին: Նա ընգծեց, որ այսօր Արցախի մասին տեղեկատվությունը սահմանափակ է, իսկ նման ֆիլմերը նպաստում են նրա վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Անտոնիա Արսլանն անդրադարձավ ֆիլմի գեղարվեստական արժեքին, ոճին, ռեժիսորի մարդկային տիպին, որն արտացոլվում է ֆիլմում: Նա որոշակի անդրադարձ կատարեց նաև մեր պատմական իրողությանը՝ սկսած ցեղասպանությունից մինչև ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը, որ նման երևույթների ճանաչումն ու դատապարտումը, իրազեկումը նման գեղարվեստական ֆիլմերի միջոցով, հանդիսանում են անհրաժեշտ միջոցներ՝ դրանց կանխարգելման պայքարում։ Նա նաև շեշտեց, որ օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահի կողմից արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» հուշամեդալին, ինչը մեծ պատիվ է իր համար․ «Եվ այստեղ ներկայացնել հայկական ֆիլմ՝ Արցախի մասին, կրկնակի երջանկություն է ինձ համար»,- նշեց Անտոնիա Արսլանը։

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը խոսեց Միացյալ Նահանգներում ֆիլմի առաջխաղացման նպատակով ծավալած աշխատանքների մասին: «ARTsakh Arts and Cultural Foundation-ի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 15-ից «Վերջին բնակիչը» ֆիլմը Ամերիկայում մեծ էկրանին կլինի՝ ցուցադրվելով Լոս Անջելեսի Pacific Theaters-ում։ Հիմնադրամը ստեղծված է արվեստի զարգացման համար, և մենք մտադիր ենք նաև շարունակել աջակցել Ջիվանին՝ իր հաջորդ կինոնախագծի ստեղծման ճանապարհին», - ասաց գործադիր պրոդյուսերը, ով նաև հիմնադրամի անդամներից է։ 

Ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն իր խոսքում ընդգծեց միջազգային համարտադրության կարևորությունը։ «Շնորհիվ Ջիվան Ավետիսյանի հսկայական ներուժի, լավ սցենարի և պատմության՝ նա կարողացել է իր շուրջը համախմբել միջազգային համարտադրողներ: Ջիվանի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է նաև հաջորդ կինոնախագծով, որը, վստահ եմ, նույնպես մեծ հաջողություններ կունենա», - նշեց Կեստուտիս Դրազդաուսկասը։

Ջիվան Ավետիսյանն իր խոսքում անդրադարձավ նաև նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմին: «Մեծ հույս ունենք, որ պատիվ կունենանք այս ֆիլմը նույնպես ցուցադրելու Իտալիայում,- ընդգծեց նա և հավելեց,- Երջանիկ կլինեմ, եթե հայ-իտալական հոգևոր-մշակութային դարավոր հարաբերությունների պատմության մեջ ես ևս իմ փոքրիկ ներդրումն ունենամ՝ ի շահ արվեստի, ի շահ համագործակցության»։ Մամլո ասուլիսին հաջորդեց կոկտեյլ երեկոն և հյուրասիրությունը, որը նույնպես կազմակերպվել էր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ և Վենետոյի նահանգապետի բարձր հովանու ներքո։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա:

Այն ստեղծվել է 2016թ.ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութայինհիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան«Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների ևԼիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանականկազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաևհամաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։ «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկականպրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի«Panorama» ոչ մրցութային ծրագրում։Այն ցուցադրվել է 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացել է հունիսի 25-ին։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որիններկայացված է եղել 65 ֆիլմ։

Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատարհյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմիմասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի ևամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկականգյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մենմենակ: Նասպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնուսպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրանառաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվիհոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 27/11/2024 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 27/11/2024 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) 27/11/2024 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 27/11/2024 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան 27/11/2024 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան 27/11/2024 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) 27/11/2024 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին 27/11/2024 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) 27/11/2024 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 27/11/2024 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը 27/11/2024 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան 27/11/2024 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը 27/11/2024 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 27/11/2024 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 27/11/2024 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ 27/11/2024 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է 27/11/2024 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 27/11/2024 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան 27/11/2024 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% 27/11/2024 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ 27/11/2024 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 27/11/2024 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք 27/11/2024 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները 27/11/2024 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան 27/11/2024 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ 27/11/2024 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով 27/11/2024 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ 27/11/2024 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում 27/11/2024 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 27/11/2024 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է 27/11/2024 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով 27/11/2024 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն 27/11/2024 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին 27/11/2024 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն 27/11/2024 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում 27/11/2024 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան 27/11/2024 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 27/11/2024 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է 27/11/2024 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը 27/11/2024 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ 27/11/2024 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները 27/11/2024 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը 27/11/2024 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է 27/11/2024 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար 27/11/2024 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը 27/11/2024 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար