11/10/2017 09:16
«Ելք»-ը պահանջում է Գեղամյանի «խուլիգանական» վարքը քննել Էթիկայի հանձնաժողովում. «Ժամանակ»
«Ելք» խմբակցությունը ԱԺ է ներկայացրել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ։ Նախագծում ասվում է, որ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը խախտել է «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի մի շարք հոդվածներ։
«Ըստ այդմ՝ «Ելք» խմբակցությունն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի հանձնաժողով Արտաշես Գեղամյանի խուլիգանական վարքը քննարկելու և դրան համապատասխան գնահատական տալու համար։ ՀՀԿ-ականներն արդեն հայտարարել են, որ իրենք խուլիգանական պահվածքի մեջ որևէ արտառոց բան չեն տեսնում, և կարելի է չկասկածել, որ դեմ կլինեն այս նախագծին։ Հետաքրքիր է, թե ինչպես կդրսևորեն իրենց ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը», - գրել է «Ժամանակ»-ը։