11/10/2017 14:54
Մեսսի. Աշխարհի առաջնությանը չմասնակցելը կլիներ խելահեղություն
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Էկվադորի նկատմամբ տոնած հաղթանակը (3:1): Անձամբ «Բարսելոնի» ֆուտբոլիստը վճռոշոր դեր է խաղացել արգենտինացիների հաջողության հարցում` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, փոխանցում է Championat.com-ը:
«Խելահեղություն կլիներ աշխարհի առաջնությանը չմասնակցելը: Եվ ոչ միայն ինձ, այլև` ամբողջ Արգենտինայի համար: Մենք արժանի էինք մունդիալ դուրս գալու հարցը նաև ավելի վաղ լուծելուն: Կար մտավախություն, որ մենք չենք մասնակցի մրցաշարին, սակայն թիմը հասավ իր նպատակին. այն ավելի կզարգանա և այլ տեսք կունենա: Մենք արժանի չէինք այս իրավիճակին: Արդեն ինչքան ժամանակ է` կասկածի տակ է դրվում որոշ ֆուտբոլիստների` հավաքական հրավիրվելու փաստը,: Չնայած նրան, որ իրենք մասնակցել են երեք եզրափակիչների: Բայց, միևնույն է, նրանց հրավիրվելը դնում են կասկածի տակ: Մեզ համար սա կարևոր օր է», - Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն: