12/10/2017 09:54
Գորիկ Հակոբյանի փեսան հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան։
Թերթը նշել է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարը 2010-ից Արմեն Եդիգարյանն է։ Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից, ով կտրականապես հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ ինքն ԱԳՆ պաշտոնյա է, իրավասու չէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, այդ հարցերով զբաղվում է լրատվականը։ Իսկ Տիգրան Բալայանը, սովորույթի ուժով, կրկնել է հին, հայտնի մեկնաբանությունը՝ դեսպանների նշանակման վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, մինչև չլինի նախագահի հրամանագիր։