12/10/2017 09:20
«Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարել կառավարությանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն։ «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներն առաջարկում էին օրենսգրքում մի քանի փոփոխություն կատարել, որոնք կթեթևացնեին քաղաքացիների ու տնտեսվարողների հարկային բեռը։
Սակայն այդ նախաձեռնությունները չքննարկվեցին, քանի որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների առաջարկով քննարկումը հետաձգվում է մինչև երկու ամիս ժամկետով։ Սա նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը, որն այդ նախագծերը մերժել էր։ Թե ինչով է պայմանավորված զինադադարը և կվերածվի կայուն խաղաղության, պարզ կլինի առաջիկայում»։