12/10/2017 09:38
«Արդշինբանկի» շուրջ 300 նախկին աշխատակից դատի է տվել բանկին. «Ժամանակ»
200-300 նախկին աշխատակից դատի է տվել «Արդշինբանկին» 2005-2010 թվականներին իրենց չօգտագործված արձակուրդի դիմաց չվճարելու համար։ Նրանք արդեն աշխատում են այլ բանկերում և, թերևս, օրենքին ավելի լավ ծանոթանալուց հետո որոշել են հետ ստանալ իրենց գումարները։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Բանն այն է, որ 2005-2010թթ., երբ բանկն իր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ, ինչ-ինչ պատճառներով, ծանրաբեռնվածությունից ելնելով, արձակուրդից հետ է կանչել աշխատակիցներին, սակայն չի վճարել չօգտագործած արձակուրդի օրերի համար, ինչը Աշխատանքային օրենսգրքի հստակ պահանջ է», - հավելել է թերթը։