12/10/2017 17:13
«Ոսկե գնդակ»-1995-ի դափնեկիրը դարձել է Լիբերիայի նախագահ
«Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, քաղաքական գործիչ Ջորջ Վեան ընտրվել է Լիբերիայի նախագահ: Պետության ղեկավարի ընտրություններում աֆրիկացին հաղթել է իր գլխավոր մրցակցին՝ Լիբերիայի փոխնախագահ Ջոզեֆ Բոկային: 51-ամյա Վեայի հաջողությունների մասին հայտնում է Nalj-ը, փոխանցում է Championat.com-ը:
Առաջին անգամ նախկին ֆուտբոլիստն ընտրություններին մասնակցել է 2005 թվականին և ստացել 40 տոկոս, սակայն արդյունքում պարտվել է Էլեն Ջոնսոն-Սերլիֆին: Այժմ Վեան նրան կփոխարինի նախագահի պաշտոնում:
Վեան 1995 թվականին արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (խմբ՝ «Ոսկե գնդակ»):