12/10/2017 12:25
Ալիևը չի կարողանա խուսափել հանդիպումից. Շավարշ Քոչարյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին դեռ որևէ բան հայտնի չէ։
«Եթե որևէ բան լինի, կհայտարարվի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Նա նշեց, թե այդ հանդիպման բովանդակությունն, ակնհայտորեն, Բաքվին ձեռք չի տալիս։
«Այդ տեսակետից, պատահական չի Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այդուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից», -ասաց Շավարշ Քոչարյանը։