12/10/2017 12:12
Ռուսական զենք ձեռք բերելու համար Մոսկվան Երևանին 100 մլն դոլար վարկ կտրամադրի
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքումը, ըստ որի Ռուսաստանը պետական արտահանման վարկ կտրամադրի հայկական կողմին:
Մասնավորապես, ռուսական կողմը մինչև 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:
Վարկի փաստացի օգտագործված գումարը մարվելու է 15 տարվա ընթացքում (2023 - 2037 թթ.): Տարեկան տոկոսադրույքը՝ 3 տոկոս: