12/10/2017 15:57
58 տարեկանում կյանքից հեռացել է սիրված ու ճանաչված դերասանուհին
Երեկ Թբիլիսիի իր բնակարանում հայտնաբերվել է 58-ամյա վրացի հայտնի դերասանուհի Լիկա Կավժարաձեն: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Նախնական տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան ու մահը բնական է եղել: Քրեական գործը հարուցվել է «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով, ինչը ենթադրում է առավելագույնը 3, կամ՝ 2-4 տարի ազատազրկում:
Լիկա Կավժարաձեն ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Թբիլիսիում: Դերասանական կարիերան սկսել է 1972 թվականին: Համարվում է վրացական կինեմատոգրաֆիայի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:
Այս տարիների ընթացքում նա հասցրել է նկարահանվել մոտ 20 ֆիլմերում, որոնցից են «Ընտանիք»-ը, «Թիթեռ»-ը, «Կովկասյան ռոմանս»-ը և ուրիշներ: