13/10/2017 09:20
Հայաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ. «Ժողովուրդ»
Հայաստանի և Վրաստանի իշխանությունները, կարծես թե, համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ»-տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը:
«Ժողովուրդ»-ը փորձել է լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասել է. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»:
Թերթը հիշեցրել է, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է և նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: