13/10/2017 13:28
Լուկաշենկո. Բելառուսը ջանքեր կգործադրի Ադրբեջանի պաշտպանության հուսալիությունն ապահովելու համար
Բելառուսը և Ադրբեջանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը, Սոչիում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք դա չենք թաքցնում որևէ մեկից: Մենք կփորձենք ջանքեր գործադրել, որպեսզի ձեր պաշտպանությունը հուսալի լինի: Ես գիտեմ, որ դուք խաղաղասեր ժողովուրդ եք, չնայած Ղարաբաղի խնդիրներին, այս հարցում բացարձակ խաղաղ դիրքորոշում ունեք: Մենք ոչ մի առիթ չունենք այս կամ այն պետությունների առաջ արդարանալու համար», - հայտարարել է Ա.Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, «մենք մեր հարաբերությունները կառուցում ենք այնպես, ինչպես մեր ազգերը կարգադրում են մեզ`ի շահ իրենց բարեկեցության: Այս առումով, դուք կարող եք վստահել մեզ, դուք մեզ համար օտար չեք»: