13/10/2017 13:50
Մոուրինյուն պատրաստ է փոխարինել Մարսիալին «Բարսելոնի» կիսապաշտպան Ռակիտիչի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Անտոնի Մարսիալի հետ, որպեսզի մանկունիացիների թիմում տեսնի «Բարսելոնի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով The Sun-ին:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնը» դիտարկում է 21-ամյա Մարսիալին ձեռք բերելու տարբերակը: Մոուրինյուն դեմ չէ այս գործարքին, բայց կցանկանար փոխարենը ստանալ 29-ամյա Ռակիտիչին:
Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին ԱՊԼ-ի 6 հանդիպման է մասնակցել, բայց դրանցից միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: Հարձակվողի ակտիվում 3 գոլ և 2 գոլային փոխանցում կա: