13/10/2017 22:04
Քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումների ընթացքը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը աշխատանքային այց է կատարել «Դիլիջան» ազգային պարկ: ՀՀ Տավուշի մարզի իրավապահ կառույցների, համայնքների ղեկավարների, նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների, «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական կազմակերպության աշխատակիցների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումների ընթացքը և արդյունքները: