14/10/2017 09:59
Փոքր գյուղերը համայնքների խոշորացման արդյունքում գրավիչ են դարձել անգամ մեծ ախորժակ ունեցող խաղացողների համար. «Ժամանակ»
Համայնքների խոշորացումը և դրա արդյունքում նշանակված նոր ընտրությունները հերթական առիթ են Հայաստանը ազդեցության գոտիների բաժանելու համար։ Շիրակի մարզից իր կտորը ունենալու համար մղվող պայքարին է միացել մարզի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։ Շիրակը ազդեցության գոտիների բաժանելու հարցում այժմ մրցակցում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը, նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը և 2017թ. «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Եթե նախկինում փոքր գյուղերը իրենցից ֆինանսական և քաղաքական հետաքրքրություն չէին ներկայացնում, ապա համայնքների խոշորացման արդյունքում դրանք բավական գրավիչ են դարձել անգամ մեծ ախորժակ ունեցող խաղացողների համար», - հավելել է թերթը։