14/10/2017 12:50
Արիեն Ռոբեն. Յուպ Հայնկեսի նշանակումն ինձ համար մեծ անակնկալ է
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենն ասել է, որ մյունխենցիների գլխավոր մարզչի պաշտոնում Յուպ Հայնկեսի նշանակումն իր համար մեծ անակնկալ է, հայտնում է Sports.ru-ն:
«Ես Հոլանդիայում էի, և տեղի լրատվամիջոցները մի շարք ենթադրություններ էին անում «Բավարիայի» նոր գլխավոր մարզչի թեմայով: Սակայն նրանցից ոչ մեկը Հայնկեսի անունը չէր նշում: Նրա նշանակում մեծ անակնկալ էր ինձ համար, բայց սա հաճելի է անակնկալ է: Ես իսկապես երջանիկ եմ, որ նա վերադարձել է», - ասել է Ռոբենը:
72-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինել է իտալացի Կառլո Անչելոտիին` ակումբի հետ մինչև 2018 թվականը նախատեսված պայմանագիր կնքելով: