Երևանցին նա է, ով մասնակցում է քաղաքի պատմության ստեղծմանը, ոչ թե շատ փողով գալիս, քաղաքի, նրա մշակույթի հերն անիծում ու գնում է. Դավիթ Սամվելյան

14/10/2017 15:49

Երևանցին նա է, ով մասնակցում է քաղաքի պատմության ստեղծմանը, ոչ թե շատ փողով գալիս, քաղաքի, նրա մշակույթի հերն անիծում ու գնում է. Դավիթ Սամվելյան


Երևանն այսօր արդեն 2799 տերական է. քաղաք, որն իր թերություններով ու առավելություններով, հին ու նոր պատմությամբ մերն է:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է երիտասարդ երևանցի, գրող, աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ, ում հետ զրույցի ընթացքում փորձել ենք բնութագրել մերoրյա Երևանն ու երևանցուն, մատնանշել խաթարված արժեքներն ու  մերօրյա կուռքերը:

- Դավիթ, հայրենիքն այն թեմաներից է, որը սովորաբար գրողերի համար մուսա է դառնում: Ձեր դեպքում այդ մուսան գործո՞ւմ է, թե՞ ավելի շատ սերն ու մարդկային հարաբերություններն են անհանգստացնում:

- Ես երբեք հայրենիքին նվիրված ձոներ չեմ գրել, քանի որ չեմ կարող այն սահմանների մեջ դնել՝ իրեն բանաստեղծեմ, չափածոյացնեմ և այլն: Բայց դա իմ սուբյեկտիվ մոտեցումն է: Ինձ համար հայրենիքը սկսվում է քաղաքից, որտեղ ծնվել եմ, ապրում եմ ու ապրելով հանդերձ՝ կարոտում: Երևանը, ցավացող Երևանը, իմ գրեթե բոլոր պատմվածքների մեջ ներկա է: Նրան ամեն օր ցավ են պատճառում, բայց մեկ է, շարունակում է ապրել:

- Այդ ցավն ինչպե՞ս եք նկարագրում ստեղծագործություններում:

- Օրինակ, «4-րդ փողոց» պատմվածքը սկսվում է նրանով, որ քաղաքը գետնանցումների միջով լքում էին. մռայլ տեսարան, մեզահոտով լցված անցում, որտեղ մարդիկ համբուրվում են: Պատերին էլ գրված է՝ «ես կվերադառնամ, հավանաբար… կրկին հրաժեշտ տալու…» Որքան էլ կյանքը դժվար է դառնում մեր քաղաքում, որքան էլ փորձում են ջնջել քաղաքի պատմությունը, միևնույն է՝ սեր կա այստեղ (ժպտում է, հեղ.): 

- Դուք ձեր ստեղծագործության մեջ քաղաքը նաև հյուրանոցի հետ եք համեմատում…

- Այո, ու այն հյուրանոց է ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկների համար, այլ՝ հենց հայերի: Մեր ժողովրդի մեծ մասը Երևան է գալիս հանգստանալու, հաճույքներ վայելելու ու հետ գնալու: Հեռվից էլ ասում են՝ ապրեք այդտեղ, լավն է մեր երկիրը, մեր քաղաքը:

- Երևանն ո՞ւմն է:

- Էստեղ ապրողներինը, բայց ապրելը միայն ուտելն ու սուտի բրենդային խանութներ գնալը չի: Դրսից եկողները, որ հարցնում են՝ ի՞նչ է ավելացել քաղաքում, պատասխանը լինում է՝ լավ սրճարաններ ու շորի խանութներ են բացվել: Ցավոք, սա չափանիշ է դարձել…

- Այստեղ ապրում են, որովհետև Երևանը շա՞տ են սիրում, թե՞ շատերի պես այստեղից հեռանալու հնարավորություն չունեն:

- Այսօրվա դրությամբ գնալ ցանկացող մարդը «չստիկներով», սպարտիվկով, 15-25 հազար դրամանոց տոմս է առնում ու գնում… Իսկ մնացողներին անտեսանելի ինչ-որ բան պահում է. սիրում են՝ սկսած փողոցներից մինչև իրենց անցյալի հիշողությունները…

- Դուք երևանցի եք, Ձե՞զ ինչն է պահում:

- Իմ շրջապատը, ընկերները, որոնց շարքը, ցավոք, կամաց-կամաց նոսրանում է: Բայց դե ես այս կեղտոտ օդը շնչելով էլ ինձ լավ եմ զգում: Ամիսներ առաջ մեկ ամսով Հայաստանից դուրս էի գտնվում, այնտեղ մարդիկ շատ ավելի բարի ու քաղաքակիրթ էին թե՛ միմյանց հետ շփման մեջ, թե՛ իմ՝ օտարիս նկատմամբ, բայց չկարողացա մնալ… Գիտեք, երևանաբնակն ու երևանցին տարբեր բաներ են: Հենց այսօր շատացած երևանաբնակների պատճառով է մթնոլորտը Երևանում բռիացել…

- Բայց երբեմն հեռվում ապրող հարազատն ավելի հոգատար է լինում տան նկատմամբ, քան՝ տանտերը:

- Համաձայն եմ, իմ սուբյեկտիվ կարծիքով էլ երևանցին նա է, ով հոգ է տանում այս քաղաքի մասին, սիրում է այն ու չի փորձում իր վատ բարքերն ու սովորույթները ներմուծել այս քաղաք: Ինչպես Պոզներն է ասել, պետք է սիրել այն վայրը, որտեղ ապրում ես, հակառակ դեպքում դու քեզ և՛ լավ չես զգա, և՛ որևէ օգուտ չես տա… Երևանցին նա է, ով մասնակցում է այս քաղաքի պատմության ստեղծմանը, ոչ թե շատ փողով գալիս, էս քաղաքի, նրա մշակույթի հերն անիծում ու գնում է: Տուրիստները գալիս են մեր քաղաք ու ասում՝ դուք ճարտարապետություն չունեք, քաղաքից դուրս են տեսնում միայն ճարտարապետական այդ կոթողները… Մեր քաղաքի պատմությունը չպետք է սկսվի 1900-ականների սկզբի ճարտարապետություններով, ախր մենք 2799 տարեկան ենք…

- Մերօրյա Երևանը առավելություններ չունի՞:

- Գուցե տպավորություն է, թե ես հոռետես եմ, բայց ոչ, այդպես չէ, իրատես եմ: Միայն դրականը տեսնելով ու ասելով, թե ամեն ինչ շատ լավ է, ոչնչի չենք հասնի: Բոլորիս տեսողությունն ու զգացողությունը նույնը չեն: Շատ լավ է, որ բացասականը տեսնում ենք, բայց մեկտեղ պետք է այդ տեսածը շտկել, սրտացավ լինել… Ռոբոտիզացիա է, հիմա բոլորը ոչ միայն միանման են հագնում, այլև՝ նույնկերպ խոսում, մտածում ու գործում: Բավական է՝ շրջապատում մեկը մի բան ասի, ավտոմատ բոլորը նրա հետ համաձայնվում են: Այսօր ամեն ինչ «շտամպվի» է դարձել՝ սկսած ճաշակից մինչև մտածելակերպ: Սովոր ենք մեր անձնական խնդիրները մեզ հետ տանել գործի տեղ, շրջապատ: Վատ ենք զգում, երբ մեր պրոբլեմով մենակ մենք ենք ապրում, պետք է այն անպայման փաթաթենք հարազատ, բարեկամ ընկերների ուսերին… Բեռնարդ Շոուն ասել է՝ մարդկանց 2 տոկոսը մտածում է, 3 տոկոսը մտածում է, թե ինքը մտածում է, մնացյալ 95 տոկոսը չի էլ ուզում մտածի… Այսօր գագաթնակետը, թիվ մեկ սկզբունքը շատերի համար փողն է: 90-ական թվականներին մարդիկ ամեն ինչ հանեցին վաճառքի, բացի պատվից, իսկ հիմա սկսվել է նաև պատիվը վաճառվել, քանի որ վաճառելու էլ ոչինչ չի մնացել: Կարող ես խելքդ, ունեցածդ, ստեղծածդ ծախիր, բայց, ցավոք, երբ դու արդեն ստեղծող ու արարող չես, այլ միայն սպառող, ապա մնում է սպառածդ ապրանքի համար վճարել. Այդ վճարման հեշտ ճանապարհը հիմա պատիվն ու արժանապատվությունն է: Եթե կյանքը քեզ ինչ-որ բան ստիպում է, պետք է այնքան ուժեղ լինես, որ գոնե ներսդ չփոխես: Եթե դու փոխվում ես, ուրեմն մյուսներից մի պահանջիր մնալ նույնը: Անձնական օրինակից լավ բան չկա.… Մարդիկ չեն ուզում պայքարել, կամ «պայքարում» են «դիվանին» նստած, մոնիտորի հետևից: Անձնական վիրավորանքների են անցնում, ինչը նշանակում է, որ այդ քննարկում-վիճաբանությունն այլևս իրենը չի, իր ուղեղը ավելիին չի հերիքում: Բոլորն այսօր հեղափոխական Չե Գևարա են, բարոյականության սկզբունքների քարոզող են, սուր հումորի զգացում ունեն, առաջատար են, ճիշտ երաժշտություն ու գրականություն, ապրելակերպ են թելադրում՝ իրենք իսկ լիքը սովորելու տեղ ունենալով հանդերձ…

- Այսօրվա հասարակությունը կուռքեր ունի՞:

- Այո, բայց միայն երկուսը՝ քաղաքական ու ֆինանսական (ծիծաղում է, հեղ.): Գիտեք, իրականում հավատալն ու վստահելը տարբեր բաներ են. մենք հավատը կորցրել ենք արդեն, կան մարդիկ, ովքեր խելոք են, բայց իրենց հավատացողներն են քչացել… Ժամանակին մարդու բերանից դուրս եկած խոսքին հավատում էին, «ոսկե» խոսք էր, իսկ այսօր կարող է նույնիսկ գործ անես, բայց արածդ գործին չհավատան, ասեն՝ շահ ես հետապնդում: Դա նրանից է, որ երկար տարիներ դա ենք տեսել, ում հավատացել ենք, հետո ծախվել է ու գերի դարձել… Այնուամենայնիվ, երկրից չի կարելի հիասթափվել (ժպտում է, հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի Այսօր, 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Այսօր, 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի Այսօր, 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր Այսօր, 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին Այսօր, 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան Այսօր, 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է Այսօր, 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում Այսօր, 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը Այսօր, 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև Այսօր, 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) Այսօր, 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել Այսօր, 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը Այսօր, 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց Այսօր, 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել Այսօր, 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար Այսօր, 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել Այսօր, 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը Այսօր, 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ Այսօր, 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ Այսօր, 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան Այսօր, 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ Այսօր, 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Այսօր, 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը Այսօր, 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան Այսօր, 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը