Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան

14/10/2017 12:25

Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան


«Սոսե » միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք կինոգործիչներ վարպետության դասեր են անցկացնում երիտասարդների համար: Այս անգամ կինոինդուստրիայի երիտասարդ ներկայացուցիչներին այցելել էր ռեժիսոր,պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: Նա «Սոսե 2017»-ի ժյուրիի կազմում է:

Aysor.am-ի թղթակիցը ռեժիսորի հետ խոսել է կինոարվեստի, ժամանակակից տենդենցների և զարգացման միտումների մասին :

Ժամանակակից կինոտենդենցների մասին

Եթե շատ ընդհանրացման գնանք, ժամանակակից կինոարվեստը կարելի է բնորոշել երկու հիմնական հատկանիշներով. Առաջին՝ կինոն չափազանց կոմերցիալիզացված է դարձել. Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են, արված են հաշվարկների հիման վրա: Ազատ կինոն, ցավոք, պակասել է ու չի հասնում հանդիսատեսին: Երկրորդ՝ նոր տեխնոլոգիաների մուտքով կինոն դարձավ շատ ավելի թվային, արհեստական: Փոխվեց ու շարունակում է փոխվել կինոյի լեզուն: Ավանդական պատկերներն արդեն անցյալում են. կադրերը, որոնք առաջ ստացվում էին նկարահանման հրապարակում, շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում: Նկարահանումները, որ ամենակարևոր բանն էին դեռ մի երկու տասնամյակ առաջ, հիմա կարծես անվիճելի առաջնահերթությունը սկսում են կիսել հետարտադրության՝ նկարահանվածը մշակելու փուլի հետ: Թվային հետարտադրության արդյունքում մենք ստանում ենք պատկերներ, որոնք իրականությունից դուրս են: Հետևապես կինոն սկսում է ներկայացնել ալտերնատիվ իրականություն: Ես այստեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում, ի վերջո, կինոյում մենք խոսում ենք մարդու և մարդկանց փոխհարաբերությունների մասին: Բայց եթե 60-ականներին, «Նոր ալիքի» գալով, տեսախցիկը դուրս եկավ դեկորացիաներից, տաղավարներից ու սկսեց ցույց տալ աշխարհը, Փարիզի փողոցները ինչպես դրանք կային, ապա հիմա արհեստական միջամտությունն անխուսափելի է:
Մեկ բառով ասած՝ ներկայիս կինեմատոգրաֆը կանվանեի «ցիֆռավոյ» (ժպտում է, հեղ.):

Կինոյի պատմության լավագույն շրջափուլերի մասին

Շատ լավն էր 20-ականների վերջի կինոն՝ թե՛ եվրոպականը, թե՛ հոլիվուդյանը:
Համր շրջանի ֆիլմը հասել էր կատարելության՝պատկերի,պատմության ներկայացման իմաստով: Ցուցադրվում էին վերջին գոհարները:
Հաջորդիվ լավ կինոն եկավ 60-ականներին: Այս շրջանում այն հստակ կայացավ որպես ինքնուրույն արվեստ: Միջին թվաբանական կտրվածքով՝ 60-ականներին արտադրվող ֆիլմերը ավելի լավն էին, քան՝ ներկայիս ֆիլմերը:

Պատճա՞ռը: Թվային տեխնոլոգիաների ներխուժումը, ինֆորմացիայի անվերահսկելի հոսքը և, իհարկե, կոմերցիան:
Մարդու ուղեղը այնքնան շատ է լցվում տեղեկություններով, որ արվեստին ժամանակ և տեղ չի մնում: Եթե մնում էլ է, մարդիկ նախընտրում են քնել: Բայց ես ունեմ անձնական թեորիա ևս.
Հասկանու՞մ եք՝ մարդկանց թիվը շատացել է. Մեկ գոյություն ունեցող պերսոնի գինը պակասել է, մեկ անհատի, մեկ հեղինակի գինը պակասել է:

Խորհրդային Հայաստանի կինոշուկայի մասին

Մենք էլ կինոյում ինչ ունեցել, ունեցել ենք 60-ականներին՝ չհաշված «Պեպոն», «Նամուսը», որոնք էլի համաշխարհային հզորության ֆիլմեր էին, կարող էին մի շարքում դրվել այդ շրջանի եվրոպական ֆիլմերի հետ:
60-ական թվերին մենք թե՛ Փելեշյանով, թե՛ Փարաջանովով, թե՛ Մալյանով ու Դովլաթյանով հասել ենք նրան, որ մեր կինոն միանգամայն միջազգային դարձավ՝ դրսի հանդիսատեսին ընկալելի: Այն արտադրանքը, որը Հայաստանը տալիս է հիմա, բացառիկ դեպքերում կարող է դրվել միջազգային հանրության առաջ:

Մեր կինոն Խորհրդային Միության կինեմատոգրաֆից դուրս չէր, որովհետև նույն արտադրական մոդելն էր գործում, իսկ անկախության ձեռքբերումից հետո չկա այն կինոն, որը միջազգային հանդիսատեսին ընկալելի կլինի: Հիմնականում դրանք լոկալ ֆիլմեր են, որոնք հասկանալի են հայաստանյան հանդիսատեսին:

Մեր պրոդյուսերները, ռեժիսորները, դրամատուրգները գրագետ չեն, չեն տիրապետում ժամանակակից կինոարտադրության կանոններին՝ ոչ կինոլեզվի՝ պատումի կերտման, մոնտաժի, լույսի, ձայնի առումով, ոչ արտադրական սխեմաների, ֆոնդերի, համաարտադրողների հետ աշխատելու առումով: Մենք դուրս ենք մնացել համաշխարհային կինոպրոցեսներից:
Կինեմատոգրաֆը նույն երաժշտությունն է: Չեք կարող, չէ՞, երգ ստեղծել՝ նոտաներին չտիրապետելով: Եթե ձեզ հայտնի չեն հարմոնիայի կանոնները, սիմֆոնիա չեք գրի: Նույնն էլ կինոարվեստն է. մարդկանց թվում է, թե կհաջողեն ֆիլմ ստեղծել՝առանց գործիքներին տիրապետելու: Ինչո՞ւ նույնը չեն մտածում երաժշտության պարագայում: Ինչո՞վ է կինոն ավելի ցածր արվեստ:

Նույն Փելեշյանը,Մալյանն ու մյուս կինոգործիչները չե՞ն սխալվել՝ կինոդպրոցների ստեղծմանը հետամուտ չլինելու, իրենց փորձով սերունդներին չկրթելու հարցում

Գուցե, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք ապրել են ԽՍՀՄ-ում, որտեղ հնարավոր չէր հեղինակային դպրոց ստեղծել: Հենրիկ Մալյանը ստեղծեց իր թատրոնը և դրա վրա դրեց ողջ կյանքը: Միայն մեծ խոչընդոտների հաղթահարմամբ նրան դա հաջողվեց: Խորհրդային մոդելը ենթադրում էր կոլեկտիվային կուլտ, անհատը այդ մոդելում չէր կարող որոշիչ լինել: Ցավոք, մենք այսօր էլ վայելում ենք այդ մտայնության դառը պտուղները: Հիմա մեզ հեշտ է: Տեսեք, մենք բացել ենք դպրոց և այնտեղ քարոզում, մեր հեղինակային ծրագրով ասում ենք, որ կրթության միջոցով պետք է գան նոր, տաղանդավոր ռեժիսորներ, որ վերջիններս պետք է հսկեն իրենց տաղանդը, կինոյի լեզվով ճիշտ արտահայտվել կարողանան: Իրականում, արվեստը, կինոն՝ «մեկ հիվանդի ցնորք է»: Հեղինակը միակ հետաքրքիր բանն է արվեստում: Երբ մենք խոսում ենք դպրոցի, գրագիտության մասին, պիտի հասկանանք, որ դրանք «տառաճանաչության» համար են: Որևէ մեկին հնարավոր չէ արվեստագետ դարձնել դպրոցում: Բայց օգնել տիրապետել «ցնորքին», օգնել դարձնելու մտքերը պատկեր, օգնել հավաքելու պատկերները՝ որպես պատմություն… այս տեխնիկական բնույթի կանոնների ուսուցման տեղը կինոդպրոցն է:

«ACTION! Ֆիլմ» կինոդպրոցի մասին

Փորձում ենք սերունդ կրթելու այդ բարդ աշխատանքը ինքներս կատարել: Այս տարի մեզ մոտ նկարահանված ֆիլմերը, հույս ունեմ, կկարողանանք ցույց տալ էկրանին: Ամեն տարի ընդունելու ենք 10-12 մասնագետ՝ ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ, որոնց կսովորեցնենք՝ ինչպիսին են ժամանակակից պրոդյուսինգը, ռեժիսուրայի, դրամատուրգիայի ակադեմիական կանոնները: Մասնակիցները նաև զարգացնում են սեփական նախագծերը, դրանք դարձնում ֆիլմ: Այս իմաստով շատ հետաքրքիր էքսպերիմիենտ է, որը թերևս 3-4 տարի կգոյատևի, ապա մենք արդյունքների գնահատում կկատարենք՝ սերնդափոխություն եղա՞վ, եկա՞ն նոր կինեմատոգրաֆիստներ, թե՝ ոչ: Եթե, այո, ապա գործունեությունը կշարունակենք, եթե՝ ոչ, ի՞նչ արած, ուրեմն սխալվել ենք: Բայց ես կարծում եմ, որ 2-3 տարում արդեն կտեսնենք նոր ֆիլմեր, նոր ռեժիսորներ, բոլորովին նոր, հայկական կինոսերունդ:

Թեմատիկ սահմանափակումների մասին. Արցախյան պատերազմ, Ցեղասպանություն

Պետք է տարանջատել արվեստը պրոպագանդայից: Կինոսեր հասարակությունը դա հստակ անում է, հետևաբար փորձը՝ մեկի միջոցով մատուցելու մյուսը, դատապարտված է անհաջողության: Դուք կարող եք պրոպագանդա անել ու հասնել հաջողության: Դուք կարող եք ստեղծել ֆիլմ և հասնել հաջողության: Բայց խառնել այդ երկուսն իրար… դա բացի չընկալումից, ոչնչի չի հանգեցնի:
Քանի որ մենք թե՛ ցեղասպանություն են տեսել, թե՛ պատերազմ, շատ լավ ենք հասկանում՝ ինչո՞ւ է պետք մոբիլիզացվել, եթե կա վտանգ, ինչո՞ւ է պետք պաշտպանել հայրենիքը, ինչո՞ւ գնալ սահման: Այս ամենը շատ հստակ դրված է մեր հասարակության մեջ՝ կյանքի փորձից ելնելով: Իմաստը ո՞րն է՝ արվեստի միջոցով դա ևս մեկ անգամ պրոպագանդելու: Ուզում եմ շեշտել՝ պրոպագանդելու, ոչ թե գեղարվեստորեն վերաարժևորելու: Պրոպագանդան արվեստի ամենավտանգավոր թշնամին է:

Ցեղասպանության մասին ֆիլմերի զգալի մասը սարսափելի պլակատային պատմություններ են, որտեղ կա հստակ դահիճը, հստակ զոհը: Առաջինը հարձակվում է, երկրորդը՝ սպանվում: Այսպես մարդու էմոցիաների վրա չես ներազդի կամ կազդես միայն հայ հանդիսատեսի վրա, որովհետև իրանցին, կանադացին կամ ուրուգվայցին նախ և առաջ ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ է դահիճը դահիճ, իսկ զոհը՝ զոհ: Նրանց իսկապես տպավորելու համար անհրաժեշտ է տալ մեր անձնական, գեղարվեստական վերաիմաստավորումը:

Կինոլրագրողների և կինոքննադատների դերը հասրակության ճաշակի ձևավորման գործում

Որակյալ արվեստի և հանդիսատեսի միջև պատնեշ կա: Բերգմանն ասում էր՝ հանճարեղ արվեստը միշտ ունի ձանձրույթի էլեմենտ: Մեծ արվեստի համար հանդիսատեսի աչքերը բացելը կինոգետների, կինոտեսաբանների, կինոլրագրողների գործն է: Նրանց դերը չափազանց կարևոր է, որովհետև իրենք հանդիսատեսին դեպի մեծ արվեստ ուղղորդող միջանկյալ կամուրջն են:

Հայաստանում նոր դուրս եկած ֆիլմերը կա՛մ անտեսվում են, կա՛մ գտնում են «Ուռա, էս ինչ լավն էր», «վայ, էս ինչ վատն էր» արձագանքներ: Որևէ լուրջ կինեմատոգրաֆիական վերլուծության, սթափ, համապարփակ հայացք հայկական կինոյին, դիպուկ ախտորոշում, ես չեմ հանդիպել երկար տարիներ:                                                                               

Հեղինակ՝ Օֆելյա Սիմոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է