16/10/2017 10:39
Մահացել է դերասան Դմիտրի Մարյանովը
Կյանքի 48-րդ տարում մահացել է ռուս դերասան Դմիտրի Մարյանովը: Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Մարյանովի ինքնազգացողությունը վատթարացել է՝ ընկերները միանգամից տեղափոխել են նրան հիվանդանոց, սակայն ճանապարհին դերասանը մահացել է:
Պարզվում են մահվան պատճառները:
Դմիտրի Մարյանովը 1994 թվականից հանդես էր գալիս «Լենկոմ» թատրոնում: Դերասանը նաև համագործակցում էր «Քառյակ Ի»-ի հետ և նկարահանվել է «Ռադիո օր» ֆիլմում: