16/10/2017 16:44
Կական չի կարողացել զսպել արցունքները «Օռլանդո Սիթիի» կազմում վերջին տնային խաղից առաջ
Բրազիլացի կիսապաշտպան Կական, որը հանդես է գալիս MLS-ի «Օռլանդո Սիթի» ակումբում, չի կարողացել զսպել էմոցիաները «Կոլամբուսի» հետ խաղից առաջ, որն իր համար վերջին տնային խաղն է դարձել (0:1): Հիմնի կատարման ժամանակ կիսապաշտպանը չի կարողացել զսպել արցունքները, փոխանցում է Championat.com-ը:
Ավելի վաղ բրազիլացին հայտնել էր, որ չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է 2017 թվականի վերջում:
35-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականից է հանդես գալիս «Օռլանդո Սիթիի» կազմում: Բրազիլացի ֆուտբոլիստն ավելի վաղ պաշտպանել է նաև «Միլանի» և «Ռեալի» գույները:
2002 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում Կական դարձել է աշխարհի չեմպիոն:
True love from our Captain. #ThankYouKaka pic.twitter.com/DMBLveTLNu
— Orlando City SC (@OrlandoCitySC) October 15, 2017