16/10/2017 18:15
Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Արցախում «խախուտ լավատեսություն» կա
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպմանը ևս մեկ անգամ շեշտադրվել է բանակցային գործընթացի շարունակականության ապապահովման ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորուման կարևորությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Կարծես թե, միջազգային հանրությունն արդեն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման ուղղությամբ ինչ-որ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Կա, այսպես ասած, մի խախուտ լավատեսություն, որը երևում է այդ հայտարարություններից», - ասաց Դավիթ Բաբայանը` ևս մեկ անգամ ընդգծելով.
«Ամենակարևորը, այն է, որ բանակցային գործընթացն ու խաղաղության ու կայունության պահպանումը ևս մեկ անգամ կարևորվեց»: