16/10/2017 14:30
Ժնևում ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախատեսվում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունենում Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում:
Հանդիպմանը ներկա են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: