16/10/2017 13:04
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,84 տոկոսով՝ հասնելով 51,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 1,12 տոկոսով՝ հասնելով 57.81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: