16/10/2017 17:53
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի. Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է
Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուկյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է ամուսնալուծության մասին:
«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար:
Իսկ օտարի հետ չեն ծերանում…
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...
խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ», - գրել է օպերային երգչուհին: