16/10/2017 17:52
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային հավաքականի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի ազգային հավաքականի հետ:
Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 18:00-ին: